15.10.2024|
18:22
Ասելիքս որպեսզի հստակ լինի, մի փոքր հեռվից գամ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ հիտլերականները օկուպացնում էին Հոլանդիան, որպեսզի իրենց ազգային արժեքները հոլանդացիները չկորցնեն, որոնցից մեկն էլ համարվում է Ռեմբրանդտի աշխարհահռչակ «Գիշերային դետք» մեծադիր կտավը, այն շրջանակից հանեցին, փաթաթած վիճակում գաղտնի նավակով տեղափոխեցին Մաաստրիխտ բնակավայրի մերձակայքում գտնվող քարանձավներից մեկը՝ մինչև Հոլանդիայի ազատագրվելը։ Միայն դրանից հետո կտավը վերադարձավ Ամստերդամի հանրահայտ «Ռեյկսմյուզեում» թանգարան, որտեղ առանձին մի սենյակ հատկացվեց միայն այդ նկարի համար, ու ցուցադրվում է առայսօր։ Ավելին ասեմ՝ հոլանդացիք «Գիշերային դետքի» կերպարներին «կենդանացնում» են ամեն տարի (եթե չեմ սխալվում՝ հունիսի 21-ին), հագնում են նկարի կերպարների հանդերձանքը, բացօթյա բեմադրություններ են ներկայացնում՝ օրը դարձնելով ազգային տոն։